Հոդված 13. Ազդարարի բարեխիղճ գործելու պարտականությունը
Հոդված 13. Ազդարարի բարեխիղճ գործելու պարտականությունը
1. Ազդարարը գործում է բարեխղճորեն, եթե ազդարարելու պահին նա կոռուպցիոն բնույթի դեպքի կամ փողերի լվացման կամ ահաբեկչական գործունեության ֆինանսավորման կամ շահերի բախման կամ վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ ունի կասկածի ողջամիտ հիմքեր, և նրա համոզմամբ տեղեկությունը ճշմարտացի է:
2. Ազդարարը գործում է անբարեխղճորեն, եթե՝
1) բացակայում են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված բարեխղճորեն գործելու հատկանիշները, կամ
2) ազդարարումը կատարվել է ապօրինի եղանակով, այդ թվում՝ հանցագործության կատարմամբ կամ մարդու սահմանադրական իրավունքների խախտմամբ ձեռք բերված տեղեկությունների հիման վրա, կամ
3) (կետն ուժը կորցրել է 03.07.26 ՀՕ-346-Ն)
4) այլ անձի վնաս պատճառելու նպատակով դիտավորությամբ հաղորդում է կեղծ տեղեկություններ:
(13-րդ հոդվածը փոփ. 07.12.22 ՀՕ-495-Ն, խմբ., փոփ. 03.07.26 ՀՕ-346-Ն)
(07.12.22 ՀՕ-495-Ն օրենքն ունի անցումային դրույթ և եզրափակիչ մաս)
(03.07.26 ՀՕ-346-Ն օրենքն ունի անցումային դրույթ)