Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ԱՐՏԱՔԻՆ ԱԶԴԱՐԱՐՈՒՄԸ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 8. Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը

1. Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի (այսուհետ՝ միասնական էլեկտրոնային հարթակ) միջոցով ազդարարը կարող է անանուն եղանակով հաղորդել տեղեկություններ կոռուպցիոն բնույթի դեպքի կամ փողերի լվացման կամ ահաբեկչական գործունեության ֆինանսավորման կամ շահերի բախման կամ վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման մասին:

2. Միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս նախարարության, երաշխավորում է ազդարարի պաշտպանությունը՝ ապահովելով նրա անանունությունը:

3. Միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ազդարարի անանունությունը երաշխավորվում է նրա համացանցային հաղորդակարգի հասցեն (Internet Protocol Address) ծածկագրելու միջոցով:

4․ Միասնական էլեկտրոնային հարթակն ապահովում է հասանելիություն նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը, Մարդու իրավունքների պաշտպանին և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին:

5. Միասնական էլեկտրոնային հարթակը պետք է օժտված լինի հետադարձ կապի միջոցով անանուն ազդարարմանն առնչվող անհրաժեշտ տեղեկությունների և փաստերի հավաքման հնարավորությամբ:

6. Միասնական էլեկտրոնային հարթակը վարում է նախարարությունը:

7. Միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը և վարման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(8-րդ հոդվածը փոփ. 07.12.22 ՀՕ-495-Ն, լրաց., փոփ., խմբ. 03.07.26 ՀՕ-346-Ն)

(07.12.22 ՀՕ-495-Ն օրենքն ունի անցումային դրույթ և եզրափակիչ մաս)

(03.07.26 ՀՕ-346-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։