Գլուխ 1 · ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքը կարգավորում է ազդարարման, ազդարարման կարգի, ազդարարի իրավունքների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պետական և հանրային նշանակության, ինչպես նաև մասնավոր ոլորտի կազմակերպությունների՝ ազդարարման հետ կապված պարտականությունների, ինչպես նաև ազդարարի և նրա հետ փոխկապակցված անձանց պաշտպանության հետ կապված հարաբերությունները:
(1-ին հոդվածը փոփ. 07.12.22 ՀՕ-495-Ն, 03.07.26 ՀՕ-346-Ն)
(07.12.22 ՀՕ-495-Ն օրենքն ունի անցումային դրույթ և եզրափակիչ մաս)
(03.07.26 ՀՕ-346-Ն օրենքն ունի անցումային դրույթ)