Անցնել բովանդակությանը
Գլուխ 4.1 · (գլուխը լրաց. 07.12.22 ՀՕ-495-Ն)

Հոդված 9.2. Ազդարարում հանրությանը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9.2. Ազդարարում հանրությանը

1. Եթե ազդարարման մյուս տեսակներով ազդարարումը օրենքով նախատեսված կարգով և ժամկետներում ընթացք չի ստացել, ապա ազդարարը կարող է ազդարարումը հայտնի դարձնել հանրությանը զանգվածային լրատվության միջոցներով:

2. Ազդարարում ստացած զանգվածային լրատվության միջոցները ապահովում են ազդարարի անձնական տվյալների չբացահայտումը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ, կամ առկա չէ անձի գրավոր համաձայնությունը:

3. Ազդարարին տրվող պաշտպանությունը տարածվում է զանգվածային լրատվության միջոցների վրա այնքանով, որքանով այդ պաշտպանությունն իր էությամբ կիրառելի է նրանց նկատմամբ:

4. Իրավասու մարմինն ապահովում է իր իրավասության ոլորտին առնչվող ազդարարումների հաշվառումը, քննարկումը, իր իրավասությունների շրջանակներում միջոցների ձեռնարկումը և անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան ակտի ընդունումը:

5. Իրավասու մարմինը՝

1) ապահովում է ազդարարման անհապաղ, բայց ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում հաշվառումը.

2) իր իրավասության շրջանակներում հիմքերի առկայության դեպքում ազդարարման հաշվառման պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում հարուցում է վարույթ.

3) ապահովում է վարույթի գաղտնիությունը.

4) իր իրավասությունների շրջանակներում միջոցներ է ձեռնարկում ստացված տեղեկությունների իսկությունն ստուգելու նպատակով.

5) իր իրավասության շրջանակներում ստացված տեղեկությունների իսկությունն ստուգելիս հանցագործության առերևույթ հատկանիշներ հայտնաբերելու դեպքում անհապաղ այդ մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության դատախազություն.

6) իր իրավասության շրջանակներում միջոցներ է ձեռնարկում ազդարարներին վնասակար գործողություններից պաշտպանելու, ինչպես նաև վնասակար գործողությունների և դրանց հետևանքների վերացման նպատակով.

7) ապահովում է ազդարարի անձնական տվյալների չբացահայտումը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

8) ազդարարի պահանջով ապահովում է վարույթի ընթացքի և ձեռնարկված միջոցների մասին տեղեկությունների տրամադրումը.

9) հնարավորություն է տալիս ազդարարին ներկայացնելու պարզաբանումներ, փաստաթղթեր և դիմումներ:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված պարտականությունների չկատարումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

7. Ազդարարման հիման վրա հարուցված վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է: Հարուցված վարույթի արդյունքով ընդունվում է համապատասխան ակտ, որի մասին ակտի ընդունման պահից եռօրյա ժամկետում ազդարարը ծանուցվում է, եթե նրա անձը հայտնի է:

8. Սույն հոդվածով նախատեսված ընթացակարգային կանոններն ու ժամկետները կիրառվում են, եթե այլ բան նախատեսված չէ համապատասխան ոլորտային օրենսդրությամբ:

9. Եթե վարույթի ընթացքում պարզվում է, որ ազդարարը սույն օրենքով նախատեսված կարգով ազդարարում ներկայացնելիս գործել է անբարեխղճորեն սույն օրենքի 13-րդ հոդվածի իմաստով, ապա իրավասու մարմինը դադարեցնում է պաշտպանության տրամադրումը, որի մասին որոշման կայացման պահից եռօրյա ժամկետում ծանուցում է համապատասխան անձին:

10. Եթե ազդարարի ոչ բարեխիղճ գործողությունը պարունակում է հանցագործության հատկանիշներ, ապա իրավասու մարմինը պարտավոր է անհապաղ այդ մասին հայտնել Հայաստանի Հանրապետության դատախազություն:

(9.2-րդ հոդվածը փոփ. 03.07.26 ՀՕ-346-Ն)

(03.07.26 ՀՕ-346-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։