Հոդված 321. Արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը
Հոդված 321. Արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը
1. Արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը դատարանը քննում է այն դեպքում, երբ արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար դիմումը չէր կարող ներկայացվել մշտապես գործող արբիտրաժային հաստատություն՝ «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում, և երբ արբիտրաժի վայր է հանդիսացել Հայաստանի Հանրապետության տարածքը:
2. Արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու հարցը դատարանը քննում է այն անձի դիմումի հիման վրա, որի օգտին կայացվել է արբիտրաժի վճիռը:
3. Արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը ներկայացվում է «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դատարան:
4. Արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը կարող է ներկայացվել դատարան արբիտրաժի վճիռն ստանալու պահից մեկ տարվա ընթացքում:
(321-րդ հոդվածը խմբ. 23.12.22 ՀՕ-576-Ն)
(23.12.22 ՀՕ-576-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(հոդվածը 11.04.24 ՀՕ-193-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից)
(հոդվածը 11.04.24 ՀՕ-193-Ն օրենքի «կատարողական թերթ» բառերը համապատասխան հոլովաձևերով «հարկադիր կատարման դիմում» բառերով փոխարինելու մասով գործում է «Կատարողական վարույթի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված Կառավարության որոշմանը համապատասխան՝ կատարողական վարույթի հարուցման համար անհրաժեշտ տվյալները դատարանի կողմից Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանն էլեկտրոնային եղանակով փոխանցելն ապահովող համակարգի և դատարանի, Սահմանադրական դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի (դրանց աշխատակազմերի) կողմից էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմում ներկայացնելու համակարգի ներդրման պահից` համաձայն նույն օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի)
(11.04.24 ՀՕ-193-Ն օրենքն ունի անցումային դրույթ)