Հոդված 321. Արբիտրաժի վճիռը հարկադիր կատարման ներկայացնելը
Հոդված 321. Արբիտրաժի վճիռը հարկադիր կատարման ներկայացնելը
(վերնագիրը փոփ. 11.04.24 ՀՕ-193-Ն)
1. Արբիտրաժի վճիռը հարկադիր կատարման ներկայացնելու վերաբերյալ դիմումը դատարանը քննում է այն դեպքում, երբ արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար դիմումը չէր կարող ներկայացվել մշտապես գործող արբիտրաժային հաստատություն՝ «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում, և երբ արբիտրաժի վայր է հանդիսացել Հայաստանի Հանրապետության տարածքը:
2. Արբիտրաժի վճիռը հարկադիր կատարման ներկայացնելու հարցը դատարանը քննում է այն անձի դիմումի հիման վրա, որի օգտին կայացվել է արբիտրաժի վճիռը:
3. Արբիտրաժի վճիռը հարկադիր կատարման ներկայացնելու վերաբերյալ դիմումը ներկայացվում է «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դատարան:
4. Արբիտրաժի վճիռը հարկադիր կատարման ներկայացնելու վերաբերյալ դիմումը կարող է ներկայացվել դատարան արբիտրաժի վճիռն ստանալու պահից մեկ տարվա ընթացքում:
(321-րդ հոդվածը խմբ. 23.12.22 ՀՕ-576-Ն, փոփ. 11.04.24 ՀՕ-193-Ն)
(23.12.22 ՀՕ-576-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(11.04.24 ՀՕ-193-Ն օրենքն ունի անցումային դրույթ)