ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 15 · ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Հոդված 141. Դատական նիստը
Հոդված 141. Դատական նիստը
1. Գործի քննությունը տեղի է ունենում դատական նիստերի միջոցով դատարանի շենքում դրա համար հատուկ նախատեսված վայրում (այսուհետ՝ դատական նիստերի դահլիճ), բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
2. Եթե գործով ապացույցների հետազոտումը պահանջում է դատավարական գործողությունների կատարում այլ վայրում, ապա դատական նիստն անցկացվում է դատական նիստերի դահլիճից դուրս (արտագնա դատական նիստ): Արտագնա դատական նիստ կարող է անցկացվել ցանկացած վայրում:
3. Դատական նիստի ընդհանուր կանոնները տարածվում են նաև վերաքննիչ և վճռաբեկ բողոքների քննության վրա՝ հաշվի առնելով դրանց քննության համար սույն օրենսգրքով սահմանված առանձնահատկությունները: