Հոդված 344. Դատարանի կողմից կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումի քննությունը պարզեցված կարգով
Հոդված 344. Դատարանի կողմից կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումի քննությունը պարզեցված կարգով
1. Դատարանը քննում է կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումն այն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, և կայացնում է սույն օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշումներից մեկը, եթե՝
1) դիմումին կից ներկայացվել է ապացույց առ այն, որ կազմակերպությունը հրաժարվել է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից.
2) առկա է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած որոշում, որով տվյալ գործով ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումն ամբողջությամբ մերժվել է կամ մասնակի չեղյալ է ճանաչվել, և կատարողական թերթը հայցվում է չեղյալ չճանաչված մասի համար:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ապացույց կարող է հանդիսանալ ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի տված գրությունն այն մասին, որ տվյալ կազմակերպությունը ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հետ կնքված գրավոր համաձայնագրով հրաժարվել է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից: