ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 52 · ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԿԱՏԱՐՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄՆԵՐՈՎ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 348. Հարկադիր կատարման ենթակա օտարերկրյա դատական ակտը Հայաստանի Հանրապետությունում ճանաչման և կատարման ներկայացնելու ժամկետները
Հոդված 348. Հարկադիր կատարման ենթակա օտարերկրյա դատական ակտը Հայաստանի Հանրապետությունում ճանաչման և կատարման ներկայացնելու ժամկետները
1. Հարկադիր կատարման ենթակա օտարերկրյա դատական ակտը Հայաստանի Հանրապետության իրավասու դատարան ճանաչման և կատարման կարող է ներկայացվել օտարերկրյա դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից երեք տարվա ընթացքում:
2. Օտարերկրյա դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահը որոշվում է այն պետության օրենսդրությամբ, որտեղ կայացվել է դատական ակտը: