Հոդված 428. Օտարերկրյա անձանց դատավարական իրավունքները
Հոդված 428. Օտարերկրյա անձանց դատավարական իրավունքները
1. Օտարերկրյա քաղաքացիները և իրավաբանական անձինք, քաղաքացիություն չունեցող անձինք, պետությունները, հանրային իրավական կազմավորումները, միջազգային կազմակերպությունները (այսուհետ` օտարերկրյա անձինք) իրավունք ունեն իրենց իրավունքների և շահերի պաշտպանության համար դիմելու Հայաստանի Հանրապետության դատարաններ:
2. Օտարերկրյա անձինք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և իրավաբանական անձանց հավասար օգտվում են դատավարական իրավունքներից և կրում են դատավարական պարտականություններ:
3. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերում օտարերկրյա անձանց համար կարող են սահմանվել վերաքննիչ և վճռաբեկ բողոք բերելու ավելի երկարատև ժամկետներ:
4. Հայաստանի Հանրապետությունը կարող է սահմանել դատավարական իրավունքների պատասխան սահմանափակումներ այն պետությունների օտարերկրյա անձանց նկատմամբ, որոնց դատարաններում թույլ են տրվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և իրավաբանական անձանց դատավարական իրավունքների սահմանափակումներ: