Հոդված 386. Վերաքննիչ դատարանի դատական ակտերի հրապարակումը և դրանք գործին մասնակցող անձանց ուղարկելը
Հոդված 386. Վերաքննիչ դատարանի դատական ակտերի հրապարակումը և դրանք գործին մասնակցող անձանց ուղարկելը
1. Վերաքննիչ բողոքի քննության արդյունքով կայացված դատական ակտերը հրապարակվում են սույն օրենսգրքով սահմանված կարգով:
2. Եզրափակիչ դատական ակտի դեմ բերված և դատական նիստում քննված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով կայացված որոշումը հրապարակվում է բողոքի քննությունն ավարտելուց հետո՝ 15 օրվա ընթացքում: Բացառիկ դեպքերում, երբ առկա են դատավորի կամքից անկախ օբյեկտիվ հանգամանքներ, որոնք անհնար են դարձնում հայտարարված ժամկետում որոշման հրապարակումը, դատարանը կարող է մինչև 15 օրով երկարաձգել որոշման հրապարակման ժամկետը՝ այդ մասին ծանուցելով գործին մասնակցող անձանց:
3. Որոշման օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել:
(386-րդ հոդվածը խմբ. 07.02.24 ՀՕ-82-Ն)
(07.02.24 ՀՕ-82-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)