Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-01-07-ից մինչև 2023-06-09։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 10 · ԴԱՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ

Հոդված 110. Դատական ծախսերի բաշխումը հայցն առանց քննության թողնելու կամ գործի վարույթը կարճելու դեպքում

գործել է մինչև 2023-06-09Բացել ARLIS-ում

Հոդված 110. Դատական ծախսերի բաշխումը հայցն առանց քննության թողնելու կամ գործի վարույթը կարճելու դեպքում

1. Հայցն առանց քննության թողնելու կամ գործի վարույթը կարճելու դեպքում դատական ծախսերի փոխհատուցման պարտականությունը դրվում է հայցվորի վրա, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:

2. Գործի քննության ընթացքում պատասխանողի կողմից հայցապահանջները կամավոր կատարելու հետևանքով գործի վարույթը կարճվելու դեպքում դատարանը դատական ծախսերի հատուցման պարտականությունը դնում է պատասխանողի վրա: Ընդ որում, դատարանը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածով կամ 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների գումարի չափը փաստացի հաշվարկում է պատասխանողի կողմից հայցապահանջը ամբողջությամբ կատարելու օրվա դրությամբ, և այդ պահից սկսած՝ մինչև դատարանի վճիռ կայացնելը, պատասխանողի նկատմամբ որևէ տույժ կամ տուգանք չի կարող հաշվարկվել:

3. Հաշտության համաձայնություն կնքելիս գործին մասնակցող անձինք անդրադառնում են դատական ծախսերի բաշխմանը, այդ թվում նաև ներկայացուցիչների ծախսերի հատուցման հարցին:

4. Եթե հաշտության համաձայնություն կնքած անձինք դատական ծախսերը բաշխելու հարցը չեն կարգավորել հաշտության համաձայնությամբ, ապա դատարանը հաշտության համաձայնություն կնքած անձանցից դատական ծախսերը բռնագանձում է հավասարաչափ:

(110-րդ հոդվածը լրաց. 24.10.18 ՀՕ-403-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։