Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-01-07-ից մինչև 2023-06-09։Բացել գործող տեքստը
ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 54 · ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԲՈՂՈՔԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հոդված 387. Վերաքննիչ դատարանի որոշման օրինական ուժի մեջ մտնելը

գործել է մինչև 2023-06-09Բացել ARLIS-ում

Հոդված 387. Վերաքննիչ դատարանի որոշման օրինական ուժի մեջ մտնելը

1. Վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքով վերաքննիչ դատարանի կայացրած որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո։ Այլ եզրափակիչ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքով վերաքննիչ դատարանի կայացրած որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից 15 օր հետո:

2. «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ պարտատերերի պահանջների հաստատման կապակցությամբ կայացված որոշումների դեմ բերված բողոքների քննության արդյունքով վերաքննիչ դատարանի կայացրած որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:

3. Վերաքննիչ դատարանի՝ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում չնշված որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում կայացման պահից:

4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված որոշումների դեմ սահմանված ժամկետում վճռաբեկ բողոք ներկայացնելու դեպքում այդ որոշումները համարվում են օրինական ուժի մեջ չմտած։

5. Եթե եզրափակիչ դատական ակտի բողոքարկման արդյունքով կայացված որոշման վերանայման արդյունքով Վճռաբեկ դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն անփոփոխ է թողնում վերաքննիչ դատարանի որոշումը, ապա վերաքննիչ դատարանի անփոփոխ մնացած որոշումը (որոշման համապատասխան մասը) օրինական ուժի մեջ է մտնում Վճռաբեկ դատարանի որոշման հրապարակման պահից։

6. Վերաքննիչ դատարանի` եզրափակիչ դատական ակտի բողոքարկման արդյունքով կայացված որոշումն օրինական ուժի մեջ է մտնում Վճռաբեկ դատարանի որոշման կայացման պահից, եթե`

1) ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է.

2) ներկայացված բողոքը Վճռաբեկ դատարանը վերադարձրել է, և սահմանված ժամկետում բողոքում թույլ տրված խախտումները չեն վերացվել, կամ սահմանված կարգով բողոքը կրկին չի ներկայացվել.

3) վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։