Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-01-07-ից մինչև 2023-06-09։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 6 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

Հոդված 30. Դատավարության մասնակիցները

գործել է մինչև 2023-06-09Բացել ARLIS-ում

Հոդված 30. Դատավարության մասնակիցները

1. Քաղաքացիական դատավարության մասնակիցներն են (այսուհետ՝ դատավարության մասնակիցներ)`

1) գործին մասնակցող անձինք, նրանց ներկայացուցիչները.

2) վկան.

3) փորձագետը.

4) մասնագետը.

5) թարգմանիչը.

6) իրավասու անձինք և մարմինները ` օրենքով նախատեսված դեպքերում:

&#9878Հոդված 31. Գործին մասնակցող անձանց կազմը

1. Գործին մասնակցող անձինք են`

1) կողմերը.

2) երրորդ անձինք.

3) դիմողները և դիմումի քննության ելքով շահագրգռված այլ անձինք` սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված գործերով:

&#9878Հոդված 32. Գործին մասնակցող անձանց իրավունքները և պարտականությունները

1. Գործին մասնակցող անձինք, սույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն`

1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ.

2) հայտնելու բացարկ.

3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը.

4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին.

5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին.

6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց փաստարկները և դիրքորոշումը.

7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ.

8) բողոքարկելու դատական ակտերը.

9) կատարելու սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:

2. Գործին մասնակցող անձինք ունեն և կրում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ և պարտականություններ:

&#9878Հոդված 33. Կողմերը

1. Դատավարության կողմերն են հայցվորը և պատասխանողը:

&#9878Հոդված 34. Հայցվորը

1. Հայցվորը գործին մասնակցող այն անձն է, որն իր կամ օրենքով նախատեսված դեպքերում այլ անձի իրավունքների պաշտպանության նպատակով հայցադիմում է ներկայացրել առաջին ատյանի դատարան:

2. Գործի քննության ընթացքում հայցվորի փոխարինում չի թույլատրվում, բացառությամբ իրավահաջորդության դեպքերի:

&#9878Հոդված 35. Պատասխանողը

1. Պատասխանողը գործին մասնակցող այն անձն է, որի դեմ հայց է ներկայացվել առաջին ատյանի դատարան:

2. Գործի քննության ընթացքում պատասխանողի փոխարինումը կամ նոր պատասխանողի ներգրավումը կատարվում է սույն օրենսգրքով սահմանված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։