Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-01-01-ից մինչև 2026-01-01։Բացել գործող տեքստը
ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 13 · ՀԱՅՑԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 131. Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը քննելու կարգը

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 131. Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը քննելու կարգը

1. Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը դատարանը քննում է առանց դատական նիստ հրավիրելու ոչ ուշ, քան այն ստանալու հաջորդ օրը, իսկ եթե միջնորդությունը ներկայացվել է հայցադիմումի հետ, ապա հայցադիմումը վարույթ ընդունելու հետ մեկտեղ:

2. Եթե հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը չի համապատասխանում սույն օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, ապա այն դատարանի կողմից չի քննվում, որի մասին միջնորդությունը ներկայացրած անձը տեղեկացվում է ոչ ուշ, քան հաջորդ օրը:

3. Միջնորդության քննության արդյունքով դատարանը կայացնում է՝

1) հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշում.

2) հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մասնակի բավարարելու մասին որոշում.

3) հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշում:

4. Հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը լրիվ կամ մասնակի մերժվում է, եթե բացակայում են հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքերը:

5. Հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդության կապակցությամբ դատարանի որոշումը ոչ ուշ, քան այն կայացնելու հաջորդ օրն ուղարկվում է միջնորդությունը ներկայացրած անձին:

5.1. Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը կայացնելուց հետո ներկայացվելու և դատարանի կողմից բավարարվելու դեպքում հայցի ապահովման միջոց կիրառելու կամ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մասնակի բավարարելու մասին դատարանի որոշումն ուղարկվում է պատասխանողին և գործին մասնակցող այլ անձանց հայցի ապահովման մասին դատարանի որոշումը կատարելուց հետո՝ եռօրյա ժամկետում:

6. Հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու, հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մասնակի բավարարելու մասին դատարանի որոշումը մերժման մասով կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան: Վերաքննիչ դատարանի կողմից բողոքը բավարարվելու դեպքում հայցի ապահովման միջոցները կիրառվում են վերաքննիչ դատարանի որոշմամբ: Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա չէ բողոքարկման:

(131-րդ հոդվածը լրաց. 07.02.24 ՀՕ-82-Ն)

&#9878Հոդված 132. Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշման կատարումը

1. Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշման հարկադիր կատարման դիմումը դատարանն անհապաղ ուղարկում է հարկադիր կատարման:

2. Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին դատարանի որոշումը կատարվում է անհապաղ` «Կատարողական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

3. Սույն օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հայցի ապահովման միջոցները կիրառելու դեպքում դատարանը կարող է, առանց հարկադիր կատարման ուղարկելու դիմում ներկայացնելու, հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշումն անմիջականորեն ուղարկել կամ առձեռն հանձնել այն անձին, որի դեմ կիրառվել է հայցի ապահովման միջոցը:

4. Այն դեպքերում, երբ դատարանը հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշումն անմիջականորեն ուղարկել կամ առձեռն հանձնել է այն անձին, որի դեմ կիրառվել է հայցի ապահովման միջոցը, սույն օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված արգելքները խախտելու համար դատարանի որոշմամբ կարող է նշանակվել դատական տուգանք:

5.

(132-րդ հոդվածը փոփ., լրաց. 11.04.24 ՀՕ-193-Ն)

(11.04.24 ՀՕ-193-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(հոդվածը 22.10.25 ՀՕ-351-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։