Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-01-01-ից մինչև 2026-01-01։Բացել գործող տեքստը
ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 25 · ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՎԵՃԵՐՈՎ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 218. Կորպորատիվ վեճով գործի վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 218. Կորպորատիվ վեճով գործի վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը

1. Այն դեպքերում, երբ սույն օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասում նշված իրավաբանական անձը չունի գործին մասնակցող անձի կարգավիճակ, ապա դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու, հայցի առարկայի կամ հիմքի փոփոխությունը թույլատրելու մասին որոշումներն ուղարկում է տվյալ իրավաբանական անձին՝ նրան ծանուցելով սույն օրենսգրքի 39-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավվելու իրավունքի և դրա իրականացման կարգի մասին:

2. Սույն օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասում նշված իրավաբանական անձն իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ, էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով դատարանից տեղեկություններ ստանալու գործի ընթացքի վերաբերյալ նաև այն դեպքերում, երբ չունի գործին մասնակցող անձի կարգավիճակ։

3. Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշմամբ դատարանը կարող է պարտավորեցնել իրավաբանական անձին տեղեկացնելու տվյալ իրավաբանական անձի մասնակիցներին (անդամներին), նրա կառավարման և հսկողություն իրականացնող մարմինների կազմում ընդգրկված անձանց, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցներին հայցադիմումը վարույթ ընդունելու, ներկայացված հայցի առարկայի և հիմքերի, ինչպես նաև գործի քննությանը սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով ներգրավվելու նրանց իրավունքի մասին: Սույն մասով սահմանված պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում դատարանը կարող է իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ կիրառել դատական տուգանք։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։