Հոդված 158. Գործի վարույթը կասեցնելուց հետո դատավարական գործողություններ կատարելու անթույլատրելիությունը
Հոդված 158. Գործի վարույթը կասեցնելուց հետո դատավարական գործողություններ կատարելու անթույլատրելիությունը
1. Գործի վարույթը կասեցնելուց հետո մինչև դրա վերսկսումն արգելվում է գործով դատավարական գործողություններ կատարելը, բացառությամբ բացարկի կամ ինքնաբացարկի, հայցի ապահովման, ապացույցի ապահովման, հակընդդեմ հայցը վարույթ ընդունելու, փորձագետի միջնորդությամբ փորձաքննության կատարման ընթացքն ապահովելու, հարկադիր կատարման դիմում ներկայացնելու հետ կապված դատավարական գործողությունների:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դատավարական գործողությունները դատարանը կատարում է առանց գործի վարույթը վերսկսելու՝ սույն օրենսգրքով սահմանված կանոնների պահպանմամբ:
3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դատավարական գործողությունները կատարելու համար դատարանի նախաձեռնությամբ հավելյալ պարզաբանումներ ստանալու նպատակով կարող է հրավիրվել դատական նիստ, որի ժամանակի և վայրի մասին ծանուցվում են գործին մասնակցող անձինք:
(158-րդ հոդվածը լրաց. 07.02.24 ՀՕ-82-Ն, փոփ. 11.04.24 ՀՕ-193-Ն)
(11.04.24 ՀՕ-193-Ն օրենքն ունի անցումային դրույթ)