Հոդված 225. Խմբային հայցով գործերի վարումը ներկայացուցչի միջոցով
Հոդված 225. Խմբային հայցով գործերի վարումը ներկայացուցչի միջոցով
1. Խմբային հայցով հայցվորները դատարանում իրենց գործերը վարում են խմբային հայցով ներկայացուցչի միջոցով:
2. Խմբային հայցով ներկայացուցիչների թիվը չի կարող լինել հինգից ավելի, որոնք հավասարապես ներկայացնում են բոլոր հայցվորների շահերը:
3. Խմբային հայցով ներկայացուցչի մասնակցությունը գործին բացառում է հայցվորի մասնակցությունը դատավարությանը, բացառությամբ այն դեպքերի, երբ հայցվորն ինքն է հանդես գալիս որպես խմբային հայցով ներկայացուցիչ:
4. Խմբային հայցով ներկայացուցչի մասնակցությունը գործին չի բացառում խմբային հայցվորի իրավունքը՝ ծանոթանալու գործի նյութերին, իր մասով հրաժարվելու հայցապահանջներից, իր մասով դադարեցնելու ներկայացուցչի լիազորությունները:
5. Խմբային հայցով ներկայացուցչի մասնակցությամբ սույն օրենսգրքով նախատեսված դատավարական գործողությունների կատարման դեպքում դրանք կատարված են համարվում բոլոր հայցվորների մասնակցությամբ:
6. Խմբային հայցով պատասխանողի ներկայացուցիչների թիվը չի կարող լինել հինգից ավելի: