Հոդված 383. Վերաքննիչ դատարանի լրացուցիչ որոշումը
Հոդված 383. Վերաքննիչ դատարանի լրացուցիչ որոշումը
1. Վերաքննիչ դատարանը գործին մասնակցող անձանց դիմումով կամ իր նախաձեռնությամբ լրացուցիչ որոշում է կայացնում, եթե՝
1) վճիռը բեկանելիս և փոփոխելիս որոշման պատճառաբանական մասում անդրադառնալով որևէ պահանջի՝ որոշման եզրափակիչ մասում ըստ էության չի լուծել այդ պահանջի բավարարման կամ մերժման հարցը.
2) վճիռը բեկանելիս և փոփոխելիս լուծելով իրավունքի մասին հարցը՝ չի նշել հատկացվող գումարի չափը, հանձնման ենթակա գույքը կամ այն գործողությունները, որոնք պարտավոր է կատարել պատասխանողը.
3) չի լուծել կամ թերի է լուծել դատական ծախսերի հարցը.
4) չի լուծել հայցի ապահովման միջոցները վերացնելու հարցը:
2. Վերաքննիչ դատարանի լրացուցիչ որոշման վրա տարածվում են սույն օրենսգրքի 196-րդ հոդվածի կանոնները:
3. Լրացուցիչ որոշումը կամ այն կայացնելը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով:
4. Վերաքննիչ դատարանը չի կարող լրացուցիչ որոշում կայացնել այն հարցի կապակցությամբ, որի վերաբերյալ ներկայացվել է վճռաբեկ բողոք:
5. Վերաքննիչ դատարանի որոշումը լրիվ բեկանելու դեպքում լրացուցիչ որոշումը կորցնում է իր ուժը, իսկ վերաքննիչ դատարանի որոշումը մասնակի բեկանելու դեպքում վերաքննիչ դատարանի լրացուցիչ որոշումը կորցնում է իր ուժը, եթե վերաբերում է բեկանված մասին: