Հոդված 325. Արբիտրաժի վճիռը հարկադիր կատարման ներկայացնելու մասին գործով դատարանի որոշումը
Հոդված 325. Արբիտրաժի վճիռը հարկադիր կատարման ներկայացնելու մասին գործով դատարանի որոշումը
(վերնագիրը փոփ. 11.04.24 ՀՕ-193-Ն)
1. Արբիտրաժի վճիռը հարկադիր կատարման ներկայացնելու վերաբերյալ դիմումի քննության արդյունքով դատարանը կայացնում է որոշում, որը պետք է բավարարի սույն օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված պահանջները:
2. Դատարանի որոշման մեջ պետք է նշվեն՝
1) վճիռը կայացրած արբիտրաժի անվանումը, վայրը և կազմը.
2) արբիտրաժային վարույթի կողմերի անունները (անվանումները), նրանց բնակության (գտնվելու) վայրը.
3) արբիտրաժի վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը.
4) դատարանի եզրահանգումը՝
ա. արբիտրաժի վճիռը հարկադիր կատարման ներկայացնելու,
բ. վճիռը հարկադիր կատարման ներկայացնելը մերժելու,
գ. սույն օրենսգրքի 323-րդ հոդվածի 6-6.2-րդ մասերով սահմանված դեպքերում՝ արբիտրաժի վճիռն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեղյալ ճանաչելու կամ դիմողի պահանջն ամբողջությամբ մերժելու և արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ:
3. Դատարանի որոշումը հրապարակվում է վճռի հրապարակման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով և օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
4. Արբիտրաժի վճիռը հարկադիր կատարման ներկայացնելը մերժելը խոչընդոտ չէ արբիտրաժին կրկին դիմելու համար, եթե արբիտրաժին դիմելու հնարավորությունն սպառված չէ:
5. Այն դեպքում, երբ դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժում է արբիտրաժի վճիռը հարկադիր կատարման ներկայացնելն արբիտրաժային համաձայնությունն անվավեր ճանաչելու հետևանքով կամ այն հիմքով, որ վճիռ է կայացվել այնպիսի վեճի կապակցությամբ, որը նախատեսված չէր արբիտրաժային համաձայնությամբ կամ չի համապատասխանում նրա պայմաններին, կամ որոշում է այնպիսի հարցեր, որոնք դուրս են արբիտրաժային համաձայնության սահմաններից, ապա արբիտրաժային վարույթի կողմերը կարող են դիմել դատարան՝ իրենց մեջ առկա վեճը սույն օրենսգրքով նախատեսված ընդհանուր կանոնների համաձայն լուծելու համար:
(325-րդ հոդվածը խմբ. 03.05.23 ՀՕ-159-Ն, փոփ. 11.04.24 ՀՕ-193-Ն)
(11.04.24 ՀՕ-193-Ն օրենքն ունի անցումային դրույթ)