ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 44 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 315. Դիմումների քննության կարգը
Հոդված 315. Դիմումների քննության կարգը
1. Արբիտրաժի վճիռը վիճարկելու, արբիտրաժի վճիռը հարկադիր կատարման ներկայացնելու, օտարերկրյա արբիտրաժային վճիռները ճանաչելու ու կատարելու, արբիտրաժին դատական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ դիմումներով վարույթներն իրականացվում են սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն, այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն ենթաբաժնի դրույթներով և «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
(315-րդ հոդվածը փոփ. 11.04.24 ՀՕ-193-Ն)
(11.04.24 ՀՕ-193-Ն օրենքն ունի անցումային դրույթ)