Հոդված 239. Իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման համար անհրաժեշտ պայմանը
Հոդված 239. Իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման համար անհրաժեշտ պայմանը
1. Դատարանն իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատում է միայն այն դեպքում, եթե դիմողը հնարավորություն չունի այլ արտադատական կարգով, բացառությամբ իրավաբանական նշանակություն ունեցող փաստը նոտարի կողմից հաստատելու կարգի, ստանալու այդ փաստը հավաստող պատշաճ փաստաթղթեր կամ անհնար է վերականգնել կորցրած փաստաթղթերը:
(239-րդ հոդվածը լրաց. 16.07.20 ՀՕ-392-Ն)
⚖Հոդված 240. Իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման վերաբերյալ դիմումին առաջադրվող պահանջները
1. Իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման վերաբերյալ դիմումում պետք է նշվի, թե ինչ նպատակի համար է դիմողին անհրաժեշտ տվյալ փաստի հաստատումը, ինչպես նաև բերվեն դիմողի կողմից պատշաճ փաստաթղթեր ստանալու կամ կորցրած փաստաթղթերը վերականգնելու անհնարինությունը հաստատող ապացույցներ:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված պահանջը չկատարելու դեպքում դատարանը սույն օրենսգրքի 127-րդ հոդվածով սահմանված կարգով վերադարձնում է դիմումը: