ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 22 · ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հոդված 149. Վերաքննիչ դատարանի դատական ակտերի հրապարակումը և դրանք դատավարության մասնակիցներին ուղարկելը
Հոդված 149. Վերաքննիչ դատարանի դատական ակտերի հրապարակումը և դրանք դատավարության մասնակիցներին ուղարկելը
1. Վերաքննիչ դատարանի դատական ակտերը կայացվում կամ հրապարակվում և դատավարության մասնակիցներին են ուղարկվում վարչական դատարանի դատական ակտերի համար սույն օրենսգրքով սահմանված կարգով, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի։
2. Վերաքննիչ դատարանի՝ գործն ըստ էության լուծող որոշումը հրապարակվում է գործի քննությունն ավարտվելուց հետո՝ 20 օրվա ընթացքում:
(149-րդ հոդվածը լրաց. 02.05.24 ՀՕ-220-Ն)
(02.05.24 ՀՕ-220-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)