ՀԱՏՈՒԿ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 26 · ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 200. Վարչական դատարանի դատական ակտերի պաշտոնական հրապարակումը
Հոդված 200. Վարչական դատարանի դատական ակտերի պաշտոնական հրապարակումը
1. Նորմատիվ իրավական ակտն անվավեր կամ ոչ իրավաչափ ճանաչելու մասին վարչական դատարանի դատական ակտի եզրափակիչ մասը տվյալ ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան 30 օր հետո դատարանը ուղարկում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում դրա պաշտոնական հրապարակումն իրականացնելու համար:
(200-րդ հոդվածը փոփ. 02.05.24 ՀՕ-220-Ն)
(02.05.24 ՀՕ-220-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)