Անցնել բովանդակությանը
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-12-27-ից մինչև 2024-12-30։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2024-12-30-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 12 · ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՀԻՄՔԸ ԵՎ ՀԱՅՑԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Հոդված 71. Հետևանքների վերացման ածանցյալ պահանջը

գործել է մինչև 2024-12-30ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 71. Հետևանքների վերացման ածանցյալ պահանջը

1. Վիճարկման, պարտավորեցման, գործողության կատարման կամ ճանաչման հայցի հետ կարող է ներկայացվել պահանջ այն հետևանքները վերացնելու մասին, որոնք առաջացել են վիճարկվող վարչական ակտի կամ վիճարկվող գործողության (անգործության) կամ վարչական ակտ ընդունելը մերժելու կամ վարչական ակտ չընդունելու հետևանքով։

&#9878Հոդված 72. Հայց ներկայացնելու ժամկետները

1. Հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել`

1) վիճարկման հայցի դեպքում՝ երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից.

2) պարտավորեցման հայցի դեպքում` երկամսյա ժամկետում՝ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին իրազեկվելու պահից.

3) գործողության կատարման հայցի դեպքում`

ա. մեկամսյա ժամկետում` վարչական մարմնի կողմից գործողության կատարումը մերժելու մասին իրազեկվելու պահից,

բ. երկամսյա ժամկետում այն պահից, երբ լրացել է հայցվող գործողության կատարման համար սահմանված ժամկետը,

գ. եռամսյա ժամկետում այն պահից, երբ դիմում է ներկայացվել հայցվող գործողությունը կատարելու համար, եթե առկա չեն սույն կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված դեպքերը.

4) ճանաչման հայցի դեպքում`

ա. անկախ ժամկետից` սույն օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ մասում նշված գործերով,

բ. 5 տարվա ընթացքում` վարչական ակտն ուժը կորցնելու, գործողության կամ անգործության սպառվելու պահից` սույն օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված գործերով,

գ. 5 տարվա ընթացքում՝ իրավահարաբերության ծագման կամ դադարման պահից՝ սույն օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գործերով:

2. Այն դեպքերում, երբ վարչական մարմնի ընդունած ակտը կամ ակտը չընդունելը կամ գործողություն կատարելը կամ չկատարելը բողոքարկվել է վարչական կարգով, սույն հոդվածով սահմանված ժամկետները հաշվարկվում են բողոքի վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելուց կամ բողոքի քննության համար սահմանված ժամկետն ավարտվելուց հետո։

&#9878Հոդված 73. Հայցադիմումին ներկայացվող պահանջները

1. Հայցադիմումը ձևակերպվում է գրավոր։

2. Հայցադիմումը բովանդակում է`

1) նշում այն մասին, որ հայցը ներկայացվում է վարչական դատարան.

2) հայցվորի անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման վայրի հասցեից), ներառյալ` հայցվոր ֆիզիկական անձի անձնական տվյալները, հայցվոր իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական գրանցման վկայականի համարը, նրա ներկայացուցչի անունը, հասցեն, եթե հայցը ներկայացրել է օրենքով դրա իրավունքն ունեցող պաշտոնատար անձը` նաև պաշտոնը.

3) պատասխանողի անվանումը, գտնվելու վայրը, իսկ այն դեպքերում, երբ սույն օրենսգրքով սահմանված կարգով որպես պատասխանող հանդես է գալիս ֆիզիկական կամ իրավաբանական անձը, ապա վերջինիս անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն.

4) հայցի էության հակիրճ նկարագրությունը.

5) այն փաստերը, որոնց վրա հիմնվում է հայցվորի պահանջը.

6) հայցվորի պահանջը հիմնավորող փաստարկները.

7) հայցվորի պահանջը.

8) տեղեկություններ՝ վարչական ակտը, վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը վերադասության կարգով բողոքարկելու վերաբերյալ.

9) գրավոր ապացույցների ցանկը, եթե այդպիսիք կցվում են հայցին.

10) հայցադիմումը ներկայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը։

2.1. Սույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կամ պաշտոնատար անձի ներկայացրած հայցադիմումը պետք է պարունակի նշում այն մասին, թե վարչական մարմնի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ պետության կամ համայնքի որ իրավունքներն են խախտվել կամ անմիջականորեն կարող են խախտվել, որոնց պաշտպանության լիազորությունը դրված է իրենց վրա, և վեճը ենթակա չէ լուծման վերադասության կարգով:

3. Եթե հայցադիմումը ներկայացվել է դատավարական ժամկետը լրանալուց հետո, ապա կարող է ներկայացվել հայցվորի միջնորդությունն այն վերականգնելու մասին` դրանում նշելով բացթողնման պատճառները։

4. Հայցադիմումում կարող են ներառվել`

1) այլ տեղեկություններ, որոնք նշանակություն ունեն գործի քննության և լուծման համար, ինչպես նաև հայցվորի միջնորդությունները.

2) հայցվորի և դատավարության մյուս մասնակիցների ֆաքսի, հեռախոսի համարը, էլեկտրոնային հասցեն։

5. Հայցադիմումն ստորագրում է հայցվորը կամ նրա ներկայացուցիչը։

(73-րդ հոդվածը փոփ. 09.07.19 ՀՕ-128-Ն, փոփ., լրաց. 02.05.24 ՀՕ-220-Ն)

(02.05.24 ՀՕ-220-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

&#9878Հոդված 74. Հայցադիմումին կցվող փաստաթղթերը

1. Հայցադիմումին կցվում են`

1) օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին պետական տուրքի փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը` տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, իսկ եթե օրենքը նախատեսում է պետական տուրքի մասնակի վճարման կամ վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու հնարավորություն, ապա հայցադիմումին պետք է կցվի համապատասխան միջնորդությունն այդ մասին.

2) լիազորագիր կամ այլ փաստաթուղթ, որը հավաստում է ներկայացուցչի լիազորությունը (եթե դատավարության մասնակիցները հանդես են գալիս ներկայացուցչի միջոցով).

3) միջնորդություն` վկա կամ փորձագետ հրավիրելու, փորձաքննություն նշանակելու մասին.

4) իր տիրապետման ներքո առկա գրավոր ապացույցները, եթե դրանք հնարավոր է կցել հայցադիմումին.

5) վիճարկվող ակտը կամ դրա պատճենը, եթե այն հնարավոր է ներկայացնել.

6) հայցադիմումը և կից փաստաթղթերի պատճենները (եթե դրանք հնարավոր է պատճենահանել) պատասխանողին ուղարկելը հավաստող ապացույցները:

7) (կետն ուժը կորցրել է 12.09.19 ՀՕ-153-Ն)

2. (մասն ուժը կորցրել է 12.09.19 ՀՕ-153-Ն)

3. Այն դեպքում, երբ հայցադիմումին կից փաստաթղթերը ծավալուն են, կամ դրանք դժվար է պատճենահանել, հայցվորը պատասխանողին հայցադիմումի հետ ուղարկում է ծանուցում, որ նշված փաստաթղթերը դրանց ծանոթանալու նպատակով դեպոնացվելու են վարչական դատարանում։

4. Դատավարության մասնակիցներն իրավունք ունեն վարչական դատարանում ստանալու հայցադիմումին կից փաստաթղթերի պատճենները` վճարելով օրենքով սահմանված պետական տուրքը։

(74-րդ հոդվածը խմբ. 21.06.14 ՀՕ-99-Ն, փոփ. 12.09.19 ՀՕ-153-Ն, լրաց. 09.07.20 ՀՕ-356-Ն, փոփ. 23.12.22 ՀՕ-583-Ն)

(23.12.22 ՀՕ-583-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։