ՀԱՏՈՒԿ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 31 · (գլուխը 02.05.24 ՀՕ-220-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից)
Հոդված 220.1. Նոտարի գործողությունների իրավաչափության վերաբերյալ հայցադիմումին ներկայացվող պահանջները
Հոդված 220.1. Նոտարի գործողությունների իրավաչափության վերաբերյալ հայցադիմումին ներկայացվող պահանջները
1. Սույն օրենսգրքի 220-րդ հոդվածով նախատեսված գործերով ներկայացված հայցադիմումներին կցվում է օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին պետական տուրքի փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը` տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, իսկ եթե օրենքը նախատեսում է պետական տուրքի մասնակի վճարման կամ վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու հնարավորություն, ապա այդ մասին համապատասխան միջնորդությունը:
(220.1-ին հոդվածը լրաց. 19.04.21 ՀՕ-179-Ն)
(19.04.21 ՀՕ-179-Ն օրենքն ունի անցումային դրույթ)