Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-07-27-ից մինչև 2026-08-04։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 22 · ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

Հոդված 168. Մասնավոր և ընտանեկան կյանքի գաղտնիության պահպանումը

գործել է մինչև 2026-08-04Բացել ARLIS-ում

Հոդված 168. Մասնավոր և ընտանեկան կյանքի գաղտնիության պահպանումը

1. Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ձեռնարկել մասնավոր և ընտանեկան կյանքին վերաբերող գաղտնիքի պահպանման՝ օրենքով նախատեսված միջոցներ:

2. Վարույթն իրականացնող մարմնի պահանջով վարութային գործողությունների մասնակիցները պարտավոր են չհրապարակել նշված տեղեկությունները, որի համար նրանցից վերցվում է ստորագրություն:

3. Մասնավոր կամ ընտանեկան կյանքի առավել զգայուն հարցերին վերաբերող ապացույցները վարույթի շահագրգիռ մասնակցի պահանջով կամ դատարանի նախաձեռնությամբ հետազոտվում են դռնփակ դատական նիստում:

4. Գաղտնի քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների կատարման արդյունքով ձեռք բերված՝ վարույթին չվերաբերող և անձի մասնավոր կամ ընտանեկան կյանքին առնչվող նյութերը պահվում են առանձին և չեն կարող օգտագործվել տվյալ քրեական վարույթում, բացառությամբ երբ վարույթի մասնավոր մասնակիցը վիճարկում է դրանց վերաբերելիությունը: Նշված նյութերը ենթակա են ոչնչացման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ եզրափակիչ դատավարական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ չորս ամիս անց, սակայն ոչ ուշ, քան նշված ժամկետի ավարտից հետո՝ 10 օրվա ընթացքում:

(168-րդ հոդվածը լրաց. 09.06.22 ՀՕ-241-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։