Հոդված 71. Փորձագետին, թարգմանչին, հոգեբանին կամ դատական նիստի քարտուղարին բացարկելը
Հոդված 71. Փորձագետին, թարգմանչին, հոգեբանին կամ դատական նիստի քարտուղարին բացարկելը
(վերնագիրը լրաց. 18.06.26 ՀՕ-239-Ն)
1. Փորձագետը կամ թարգմանիչը կամ դատական նիստի քարտուղարը կամ հոգեբանը չի կարող մասնակցել վարույթին, եթե՝
1) առկա է սույն օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված որևէ հանգամանք.
2) օրենքով կամ դատական ակտով չի կարող լինել փորձագետ, թարգմանիչ, հոգեբան, դատական նիստի քարտուղար.
3) դատավորի, վարույթի հանրային կամ մասնավոր մասնակցի հետ գտնվում է ազգակցական կամ անձնական կամ այլ կախվածության հարաբերությունների մեջ.
4) առկա են նրա ձեռնհասությունը կամ անաչառությունը կասկածի տակ դնող հանգամանքներ:
2. Որպես փորձագետ, թարգմանիչ, հոգեբան կամ դատական նիստի քարտուղար՝ անձի նախկին մասնակցությունը նույն վարույթին որպես այդպիսին նրա հետագա մասնակցությունն ինքնին բացառող հանգամանք չէ:
(71-րդ հոդվածը լրաց. 18.06.26 ՀՕ-239-Ն)
(18.06.26 ՀՕ-239-Ն օրենքն ունի անցումային դրույթ)