Հոդված 31. Դատարանի կազմը
Հոդված 31. Դատարանի կազմը
1. Առաջին ատյանի դատարանում վարույթը՝ դատաքննությունը և դատական երաշխիքներով վարույթը, իրականացվում է միանձնյա:
2. Վերաքննիչ դատարանում վերաքննությունը, ինչպես նաև բացառիկ վերանայումն իրականացվում են կոլեգիալ` երեք դատավորի կազմով, իսկ հատուկ վերանայումը՝ միանձնյա:
3. Վճռաբեկ դատարանը`
1) վերանայման բողոքը վերադարձնելու հարցը լուծում է միանձնյա` Վճռաբեկ դատարանի քրեական պալատի, իսկ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 1-ին հավելվածով նախատեսված կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ վարույթներով՝ հակակոռուպցիոն պալատի՝ կոռուպցիոն հանցանքների քննության դատական կազմի մեկ դատավորի կազմով.
2) վերանայման բողոքն առանց քննության թողնելու, վարույթ ընդունելու կամ վարույթ ընդունելը մերժելու հարցերը լուծում է կոլեգիալ` Վճռաբեկ դատարանի քրեական պալատի, իսկ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 1-ին հավելվածով նախատեսված կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ վարույթներով՝ հակակոռուպցիոն պալատի՝ կոռուպցիոն հանցանքների քննության դատական կազմի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ.
3) վարույթ ընդունված վճռաբեկ բողոքը քննում է կոլեգիալ` Վճռաբեկ դատարանի քրեական պալատի, իսկ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 1-ին հավելվածով նախատեսված կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ վարույթներով՝ հակակոռուպցիոն պալատի՝ կոռուպցիոն հանցանքների քննության դատական կազմի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ:
4. Կոլեգիալ կազմով վարույթ իրականացնող բոլոր դատավորները դատարանի կողմից լուծման ենթակա բոլոր հարցերի կապակցությամբ օժտված են հավասար լիազորություններով:
(31-րդ հոդվածը լրաց. 09.06.22 ՀՕ-241-Ն, փոփ. 16.01.24 ՀՕ-32-Ն)