Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-07-27-ից մինչև 2026-08-04։Բացել գործող տեքստը
ԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸԳլուխ 34 · ԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հոդված 270.1. Դատաքննության ժամկետը

գործել է մինչև 2026-08-04Բացել ARLIS-ում

Հոդված 270.1. Դատաքննության ժամկետը

1. Առաջին ատյանի դատարանում մեղադրանքի քննության արդյունքով եզրափակիչ դատական ակտը կայացվում է վարույթն ստանձնելու օրվանից հետո՝ ողջամիտ ժամկետում, բայց ոչ ավելի, քան մեկ տարվա ընթացքում, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով:

2. Դատարանը, հաշվի առնելով գործի իրավական բարդությունը, վարութային անհրաժեշտ գործողություններ կատարելու ծավալը և այն հանգամանքները, որոնք անխուսափելիորեն երկարացնում են գործի քննության տևողությունը, կարող է պատճառաբանված որոշմամբ ոչ ավելի, քան երկու անգամ երկարաձգել սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետը՝ յուրաքանչյուր դեպքում առավելագույնը մեկ տարի ժամկետով:

3. Դատավորի փոխարինման դեպքում սույն հոդվածով նախատեսված ժամկետները շարունակվում են:

4. Դատավորի փոխարինման դեպքում, եթե քրեական վարույթը ստանձնելու օրվա դրությամբ գործի դատաքննության ժամկետը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով երկու անգամ երկարաձգվել է, ապա վարույթն ստանձնած դատարանը եզրափակիչ դատական ակտը կայացնում է վարույթն ստանձնելու օրվանից հետո՝ ողջամիտ ժամկետում, բայց ոչ ավելի, քան մեկ տարվա ընթացքում:

(270.1-ին հոդվածը լրաց. 18.06.26 ՀՕ-244-Ն)

(18.06.26 ՀՕ-244-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։