ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 13 · ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԴԵՄ ՈՏՆՁԳՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
Հոդված 173.1. Ծխախոտի իրացմամբ զբաղվող հաստատությունների կողմից ծխախոտի վաճառքի կանոնները խախտելը
Հոդված 173.1 . Ծխախոտի իրացմամբ զբաղվող հաստատությունների կողմից ծխախոտի վաճառքի կանոնները խախտելը
Ծխախոտի վաճառքով զբաղվող իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից վաճառքի կանոնների խախտումը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` 6 ամսվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, կամ գործունեության թույլտվությունը (լիցենզիան) կասեցվում է 1 տարի ժամկետով:
(173.1 - րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-73-Ն)