Հոդված 244.5. Պաշտոնական վիճակագրության մարմինները
Հոդված 244.5. Պաշտոնական վիճակագրության մարմինները
(վերնագիրը փոփ. 21.03.18 ՀՕ-196-Ն)
Պաշտոնական վիճակագրության մարմինները քննում են սույն օրենսգրքի 169.2 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Պաշտոնական վիճակագրության մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`
Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական լիազորված մարմնի տարածքային ծառայությունների ղեկավարները` տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև քսանապատիկի չափով.
Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական լիազորված մարմնի ղեկավարը և նրա տեղակալները` տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հիսնապատիկի չափով:
(244.5 - րդ հոդվածը լրաց. 03.12.96 ՀՕ-102, փոփ. 21.03.18 ՀՕ-196-Ն)