ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐ ՔՆՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԸԳլուխ 17 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 244.8. Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական մարմինը
Հոդված 244.8. Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական մարմինը
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական մարմինը քննում է սույն օրենսգրքի 171.1-171.11-րդ հոդվածներով նախատեսված գործերը:
Սույն հոդվածի առաջին մասում նշված մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը:
(244.8 - րդ հոդվածը լրաց. 28.06.02 ՀՕ-397-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-250-Ն)