Հոդված 244.7. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը
Հոդված 244.7. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը
(վերնագիրը փոփ. 11.09.12 ՀՕ-179-Ն, խմբ. 01.03.17 ՀՕ-75-Ն)
1. Սույն օրենսգրքի 95.3-րդ հոդվածով, 158-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 23-րդ, 24-րդ և 26-րդ մասերով, 188-րդ հոդվածով (բացառությամբ 5-րդ մասի) և 189.1-ին հոդվածի 1-4-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում և վարչական տույժեր է նշանակում Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։
2. Սույն օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով, 158-րդ հոդվածի 28-րդ մասով, 169.25-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում և վարչական տույժեր է նշանակում Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը կամ նրա կողմից լիազորված Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի պաշտոնատար անձը (անձինք):
(244.7 - րդ հոդվածը լրաց. 28.04.98 ՀՕ-212, 11.12.02 ՀՕ-495-Ն, 11.12.02 ՀՕ-496-Ն, խմբ. 16.12.05 ՀՕ-262-Ն, 27.02.07 ՀՕ-134-Ն, փոփ. 06.12.07 ՀՕ-296-Ն, 12.09.08 ՀՕ-142-Ն, փոփ., լրաց. 11.09.12 ՀՕ-179-Ն, լրաց. 17.12.14 ՀՕ-247-Ն, 29.06.16 ՀՕ-124-Ն, խմբ. 01.03.17 ՀՕ-75-Ն)