Հոդված 315. Տրանսպորտային միջոցներ կամ փոքրաչափս նավեր վարելու իրավունքից զրկելու մասին որոշումը կատարելու կարգը
Հոդված 315. Տրանսպորտային միջոցներ կամ փոքրաչափս նավեր վարելու իրավունքից զրկելու մասին որոշումը կատարելու կարգը
Տրանսպորտային միջոցներ կամ փոքրաչափս նավեր վարելու իրավունքից զրկելու մասին որոշումն ի կատար է ածվում վարորդական վկայականը և նրան կից կտրոնը վերցնելու միջոցով, եթե վարորդը կամ նավավարը զրկված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներ կամ փոքրաչափս նավեր վարելու իրավունքից:
Եթե վարորդը կամ նավավարը զրկված է ոչ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներ կամ փոքրաչափս նավեր վարելու իրավունքից, ապա վարորդական վկայականում և դրան կից կտրոնում նշվում է, թե տրանսպորտային միջոցների կամ փոքրաչափս նավերի ինչպիսի տեսակներ վարելու իրավունքից է նա զրկված:
Եթե վարելու իրավունքից զրկված վարորդը կամ նավավարը խուսափում է վարորդական վկայականը հանձնելուց, այդ վկայականը վերցվում է սահմանված կարգով` համապատասխանաբար ոստիկանության և Հայաստանի Հանրապետության պետլեռտեխհսկողության փոքրաչափս նավերի պետական տեսչության կողմից:
Տրանսպորտային միջոցներ կամ փոքրաչափս նավեր վարելու իրավունքի վկայականները վերցնելու կարգը սահմանում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը և Հայաստանի Հանրապետության պետլեռտեխհսկողության փոքրաչափս նավերի պետական տեսչությունը:
Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնելու և տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելու մասին որոշումներն ի կատար են ածվում վարչական իրավախախտումների հաշվառման շտեմարանում կասեցման և զրկման մասին տեղեկատվությունը մուտքագրելու միջոցով:
(315-րդ հոդվածը խմբ. 24.09.86, փոփ. 07.02.12 ՀՕ-2-Ն, լրաց. 09.12.19 ՀՕ-300-Ն)
(315 -րդ հոդվածը 09.12.19 ՀՕ-300-Ն օրենքի 39-րդ հոդվածի փոփոխություններով ուժի մեջ կմտնի 01.09.2020 թվականին:)