ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 8 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԷԼԵԿՏՐԱԿԱՆ, ՋԵՐՄԱՅԻՆ ԵՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 97.4. Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի պաշտոնատար անձանց պաշտոնեական պարտականությունների կատարելուն խոչընդոտելը
Հոդված 97.4. Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի պաշտոնատար անձանց պաշտոնեական պարտականությունների կատարելուն խոչընդոտելը
(վերնագիրը փոփ. 08.02.11 ՀՕ-48-Ն)
Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի պաշտոնատար անձանց պաշտոնեական պարտականությունները կատարելուն խոչընդոտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև քառասնապատիկի չափով:
(97.4- րդ հոդվածը լրաց. 04.11.96 ՀՕ-85, փոփ. 08.02.11 ՀՕ-48-Ն)