Հոդված 223. Վարչական դատարանները
Հոդված 223. Վարչական դատարանները
(վերնագիրը փոփ. 07.02.12 ՀՕ-2-Ն)
Վարչական դատարանները քննում են`
1) սույն օրենսգրքի 41.5-րդ, 147-րդ, 180.1-ին, 183.1-ին, 189.2-189.6-րդ, 189.9-րդ, 189.25-րդ, 189.26-189.28-րդ, 206.16-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու իրավասություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների (պաշտոնատար անձանց) հայցադիմումով.
2) սույն օրենսգրքի 170.5, 189.7, 189.18 հոդվածներով և 198.2 հոդվածի հինգերորդ մասով նախատեսված դեպքերում` ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հայցադիմումով.
3) (կետն ուժը կորցրել է 09.06.22 ՀՕ-155-Ն)
4) սույն օրենսգրքի 206.8 հոդվածով նախատեսված դեպքում` մարդու իրավունքների պաշտպանի հայցադիմումով.
5) սույն օրենսգրքի 206.15-րդ հոդվածով նախատեսված դեպքում` Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի հայցադիմումով.
5․1) սույն օրենսգրքի 206.17-րդ հոդվածով նախատեսված դեպքում՝ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի ղեկավարի (Դատական դեպարտամենտի ղեկավարի) հայցադիմումով.
5.2) սույն օրենսգրքի 182.9-րդ հոդվածով նախատեսված դեպքերում՝ Հաշվեքննիչ պալատի նախագահի հայցադիմումով.
6) սույն օրենսգրքի 40.1-40.4 և 40.6-40.19 հոդվածներով նախատեսված դեպքերում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու իրավասություն ունեցող պետական մարմինների (պաշտոնատար անձանց) կամ համապատասխան ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների, համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուների կամ այդ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև հանրաքվեի ժամանակ քարոզչության կողմերի հայցադիմումով:
(223-րդ հոդվածը փոփ 01.07.91, 11.05.92, 02.09.93 ՀՕ-79, 19.05.95 ՀՕ-137, 04.11.96 ՀՕ-85, 03.12.96 ՀՕ-102, 02.12.97 ՀՕ-162, 19.03.99 ՀՕ-287, 10.10.00 ՀՕ-96, 11.09.01 ՀՕ-215, 01.12.03 ՀՕ-47-Ն, 24.03.05 ՀՕ-78-Ն, լրաց. 01.06.06 ՀՕ-115-Ն, 21.02.07 ՀՕ-73-Ն, փոփ. 22.12.10 ՀՕ-10-Ն, խմբ. 08.02.11 ՀՕ-48-Ն, փոփ. 26.05.11 ՀՕ-165-Ն, լրաց. 19.03.12 ՀՕ-34-Ն, փոփ. 07.02.12 ՀՕ-2-Ն, լրաց. 17.05.16 ՀՕ-51-Ն, փոփ., լրաց. 16.12.16 ՀՕ-8-Ն, փոփ. 01.03.17 ՀՕ-45-Ն, լրաց. 09.06.17 ՀՕ-106-Ն, 17.01.18 ՀՕ-49-Ն, 09.06.17 ՀՕ-106-Ն, 13.12.17 ՀՕ-324-Ն, փոփ., լրաց. 07.09.18 ՀՕ-376-Ն, լրաց. 08.05.19 ՀՕ-30-Ն, 25.03.20 ՀՕ-206-Ն, փոփ. 07.05.21 ՀՕ-205-Ն, լրաց. 03.03.21 ՀՕ-120-Ն, 30.06.21 ՀՕ-303-Ն, 23.03.22 ՀՕ-73-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-155-Ն, 07.12.22 ՀՕ-542-Ն, 12.07.23 ՀՕ-267-Ն, 02.05.24 ՀՕ-221-Ն, լրաց. 22.05.24 ՀՕ-241-Ն, փոփ. 05.12.24 ՀՕ-511-Ն, խմբ. 04.03.26 ՀՕ-58-Ն)
(02.05.24 ՀՕ-221-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)
◙(223-րդ հոդվածում 11.04.24 ՀՕ-191-Ն օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված փոփոխությունը չի իրականացվել հիմնական և փոփոխող իրավական ակտերի միջև առկա տեքստային անհամապատասխանության պատճառով)