ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 9 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ: ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ-ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ
Հոդված 110.1. Թմրամիջոցներ պարունակող ցանքերի հսկողության ապահովման ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը
Հոդված 110.1. Թմրամիջոցներ պարունակող ցանքերի հսկողության ապահովման ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը
(վերնագիրը փոփ. 06.12.17 ՀՕ-242-Ն)
Կանեփի և ձիթախաշխաշի ցանքերի, այդ կուլտուրաների բերքի պահատեղերի և վերամշակման սահմանված ռեժիմի հսկողության ապահովման ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը, ինչպես նաև թմրամիջոցներ պարունակող հնձած արտերի մնացորդների և արտադրության թափոնների ոչնչացման ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:
(1101 -ին հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, փոփ. 06.12.17 ՀՕ-242-Ն)