Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-12-14-ից մինչև 2025-01-01։Բացել գործող տեքստը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐ ՔՆՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԸԳլուխ 17 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 219. Վարչական հանձնաժողովներ

գործել է մինչև 2025-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 219. Վարչական հանձնաժողովներ

Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին առընթեր վարչական հանձնաժողովները քննում են սույն օրենսգրքի 55 հոդվածով (խախտումներ, որոնք օգտակար հանածոների հանքավայրերի մշակման պրոցեսում չեն կատարվել), 107 հոդվածով, 117 հոդվածի առաջին, երրորդ և չորրորդ մասերով (քաղաքացիական ավիացիայի նախարարությանը չենթարկվող օդանավակայաններում կամ այդպիսի օդանավակայանների շրջանում կատարված խախտումների համար), 134.1 հոդվածով, 135 հոդվածով (ավտոմոբիլային տրանսպորտում խախտումներ կատարելու համար), 141-144, 146, 149-151, 171, 176, 199, 204, 205, 205.1, 205.2, 205.3, 206 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Պատգամավորների ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեներին առընթեր վարչական հանձնաժողովները քննում են սույն օրենսգրքի 101 հոդվածով (երբ իրավախախտումը կատարվել է քաղաքացու կողմից), 107, 110 և 134.1 հոդվածներով, 135 հոդվածով (ավտոմոբիլային տրանսպորտում խախտումներ կատարելու համար), 141, 142, 146, 149, 150, 162.1, 171, 204, 205 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային, ավանային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեներին առընթեր վարչական հանձնաժողովները քննում են նաև այն իրավախախտումների վերաբերյալ գործերը, որոնց համար վարչական պատասխանատվություն է սահմանվում սույն օրենսգրքի 5 հոդվածին համապատասխան:

(219-րդ հոդվածը փոփ. 25.06.86, 06.04.88, 10.03.90, 11.05.92, 14.06.94 ՀՕ-105, 25.05.95 ՀՕ-139, 03.12.96 ՀՕ-102, 23.06.97 ՀՕ-133, 28.04.98 ՀՕ-212, 10.10.00 ՀՕ-96, 23.10.02 ՀՕ-438-Ն, 11.12.02 ՀՕ-495-Ն, 11.12.02 ՀՕ-496-Ն, 04.11.03 ՀՕ-30-Ն, 08.12.04 ՀՕ-174-Ն, 24.03.05 ՀՕ-78-Ն, 16.12.05 ՀՕ-262-Ն, 27.11.06 ՀՕ-228-Ն, 21.02.07 ՀՕ-73-Ն, 08.04.08 ՀՕ-7-Ն, 19.03.12 ՀՕ-34-Ն, 07.02.12 ՀՕ-2-Ն, 19.12.12 ՀՕ-247-Ն, 21.06.14 ՀՕ-101-Ն, 01.03.17 ՀՕ-49-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։