Հոդված 254. Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը
Հոդված 254. Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը
Վարչական իրավախախտում կատարելու մասին արձանագրությունը կազմում են վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունն իրականացնելու իրավասություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները (պաշտոնատար անձինք), իսկ վարչական դատարանի իրավասությանը վերապահված հարցերով`
1) սույն օրենսգրքի 40.1, 40.2, 40.4, 40.6-40.9, 40.11, 40.13-40.16 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով՝ իրավասու ընտրական հանձնաժողովը.
2) սույն օրենսգրքի 40.12 և 183.1 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով` համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը.
3) սույն օրենսգրքի 41.5, 47.14, 172.3, 180.1, 182 և 206.16 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով` ոստիկանության իրավասու մարմինը.
4) (կետն ուժը կորցրել է 02.05.24 ՀՕ-221-Ն)
5) (կետն ուժը կորցրել է 07.02.12 ՀՕ-2-Ն)
6) սույն օրենսգրքի 189.2 -189.6 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով` լեզվի պետական տեսչությունը.
7) սույն օրենսգրքի 147, 189.9 և 189.25, 189.26-189.28 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով` իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ պաշտոնատար անձը.
8) (կետն ուժը կորցրել է 25.10.23 ՀՕ-343-Ն)
9) (կետն ուժը կորցրել է 02.05.24 ՀՕ-221-Ն)
10) (կետն ուժը կորցրել է 16.12.16 ՀՕ-8-Ն)
11) սույն օրենսգրքի 206.9 հոդվածով նախատեսված դեպքում` դատավճռի, վճռի կամ այլ դատական ակտի կատարումն ապահովող պետական մարմինը (պաշտոնատար անձը).
12) (կետն ուժը կորցրել է 02.05.24 ՀՕ-221-Ն)
13) (կետն ուժը կորցրել է 02.05.24 ՀՕ-221-Ն)
14)
Արձանագրություն չի կազմվում սույն օրենսգրքի 170.5, 171.1-171.11,189.7 հոդվածներով, 198.2 հոդվածի հինգերորդ մասով, 246.1 և 257 հոդվածներով նախատեսված դեպքերում:
Սույն օրենսգրքի 40.1-40.4 և 40.6-40.16 հոդվածներով նախատեսված դեպքերում համապատասխան ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները, թեկնածուները կամ այդ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունները, ինչպես նաև հանրաքվեի ժամանակ քարոզչության կողմերը հայցադիմում են ներկայացնում անկախ իրավասու ընտրական հանձնաժողովի կողմից համապատասխան արձանագրություն կազմած լինելու կամ չլինելու հանգամանքից:
(254-րդ հոդվածը խմբ. 08.02.11 ՀՕ-48-Ն, փոփ., լրաց. 26.05.11 ՀՕ-165-Ն, փոփ. 19.03.12 ՀՕ-34-Ն, 07.02.12 ՀՕ-2-Ն, լրաց. 19.12.12 ՀՕ-247-Ն, լրաց. 17.05.16 ՀՕ-51-Ն, փոփ. 16.12.16 ՀՕ-8-Ն, 01.03.17 ՀՕ-45-Ն, լրաց. 09.06.17 ՀՕ-106-Ն, 23.03.18 ՀՕ-250-Ն, լրաց., փոփ. 13.12.17 ՀՕ-324-Ն, 07.09.18 ՀՕ-376-Ն, խմբ., փոփ. 07.05.21 ՀՕ-205-Ն, փոփ. 03.03.21 ՀՕ-120-Ն, լրաց. 30.06.21 ՀՕ-303-Ն, 23.03.22 ՀՕ-73-Ն, փոփ. 07.12.22 ՀՕ-542-Ն, 12.07.23 ՀՕ-267-Ն, 25.10.23 ՀՕ-343-Ն, 03.03.21 ՀՕ-87-Ն, 02.05.24 ՀՕ-221-Ն)
(03.03.21 ՀՕ-87-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(հոդվածը 12.04.24 ՀՕ-191-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից)
(02.05.24 ՀՕ-221-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)
(հոդվածը 12.06.24 ՀՕ-268-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքն ամբողջությամբ գործողության մեջ դրվելու օրվանից)
(հոդվածը 05.12.24 ՀՕ-511-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից)