ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 14 · ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԴԵՄ ՈՏՆՁԳՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
Հոդված 190. Զենք ձեռք բերելու կամ վաճառելու կարգը խախտելը
Հոդված 190. Զենք ձեռք բերելու կամ վաճառելու կարգը խախտելը
(վերնագիրը խմբ. 05.10.22 ՀՕ-378-Ն)
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից զենք ձեռք բերելը կամ վաճառելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ զենքի առգրավմամբ կամ առանց դրա:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով՝ զենքի առգրավմամբ:
(190-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, փոփ. 07.02.12 ՀՕ-2-Ն, խմբ. 09.06.22 ՀՕ-155-Ն, 05.10.22 ՀՕ-378-Ն)