Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-12-14-ից մինչև 2025-01-01։Բացել գործող տեքստը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐ ՔՆՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԸԳլուխ 17 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 234. Մաքսային մարմինները

գործել է մինչև 2025-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 234. Մաքսային մարմինները

Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները քննում են սույն օրենսգրքի 47.15-րդ հոդվածի 6-րդ մասով, 123 հոդվածի 3-րդ մասով, 137.1 հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 150.3, 201.2 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների դեպքում մաքսային հսկողության գոտում հայտնաբերված իրավախախտումների մասով, 169.2 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ մաքսային մարմին ներկայացվող վիճակագրական տեղեկատվության մասով, 169.34-րդ հոդվածով նախատեսված` իրեն վերապահված իրավասությունների շրջանակում վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, ինչպես նաև «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 302-321-րդ հոդվածներով նախատեսված մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ գործերը:

Մաքսային մարմինների անունից այդ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն մաքսային մարմինների ղեկավարները, նրանց տեղակալները, վերադաս մաքսային մարմնի համապատասխան իրավասություն ունեցող կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

(234-րդ հոդվածը խմբ. 18.08.93 ՀՕ-73, փոփ. 13.06.06 ՀՕ-138-Ն, խմբ. 16.05.16 ՀՕ-82-Ն, լրաց. 13.02.20 ՀՕ-96-Ն, փոփ. 14.09.22 ՀՕ-354-Ն, 16.01.24 ՀՕ-19-Ն, լրաց. 24.10.24 ՀՕ-377-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։