ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 14 · ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԴԵՄ ՈՏՆՁԳՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
Հոդված 193. Զենքը և ռազմամթերքն իրացնելուց խուսափելը
Հոդված 193. Զենքը և ռազմամթերքն իրացնելուց խուսափելը
(վերնագիրը խմբ. 05.10.22 ՀՕ-378-Ն)
1. Այն քաղաքացիների համար, որոնց զենք պահելու և կրելու, պահելու և օգտագործելու, հավաքածուներ կազմելու թույլտվությունն ուժը կորցրած է ճանաչվել օրենքով սահմանված կարգով, զենքը և ռազմամթերքն իրացնելուց խուսափելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով` զենքի և ռազմամթերքի առգրավմամբ։
(193-րդ հոդվածը խմբ. 02.09.93 ՀՕ-79, փոփ. 07.02.12 ՀՕ-2-Ն, 09.06.22 ՀՕ-155-Ն, խմբ. 05.10.22 ՀՕ-378-Ն)