Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-04-11-ից մինչև 2025-04-27։Բացել գործող տեքստը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 6 · ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՏՆՁԳՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ

Հոդված 53.5. Գրավառուին վնաս պատճառելը

գործել է մինչև 2025-04-27Բացել ARLIS-ում

Հոդված 53.5. Գրավառուին վնաս պատճառելը

1. Գրավ դրված գույքը թաքցնելը, օտարելը, ոչնչացնելը, վնասելը կամ որևէ այլ կերպ ոչ պիտանի դարձնելը, որով խոչընդոտվել է գրավառուի գույքային իրավունքի իրականացումը, և նրան մանր չափերի գույքային վնաս է պատճառվել՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից քառասնապատիկի չափով։

2. Սույն հոդվածի իմաստով՝ մանր չափ է համարվում 500.000 Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը)։

(53.5-րդ հոդվածը լրաց. 09.06.22 ՀՕ-155-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։