Հոդված 42. Սանիտարական, սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնները և նորմաները (բացի սննդամթերքի անվտանգության ոլորտի և մթնոլորտային օդի պահպանության կանոններից և նորմաներից), հիգիենիկ նորմատիվները, հանրային առողջապահական նորմատիվները խախտելը

(վերնագիրը լրաց. 27.11.06 ՀՕ-227-Ն, 17.11.17 ՀՕ-215-Ն, 05.12.24 ՀՕ-478-Ն)
Սանիտարական, սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնները և նորմաները (բացի սննդամթերքի անվտանգության ոլորտի և մթնոլորտային օդի պահպանության կանոններից և նորմաներից), հիգիենիկ նորմատիվները, հանրային առողջապահական նորմատիվները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ քառասնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ նախորդ դեպքի համար նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով:
(42-րդ հոդվածը փոփ. 04.06.91, 02.09.93 ՀՕ-79, 06.11.02 ՀՕ-459-Ն, 08.12.04 ՀՕ-171-Ն, լրաց., փոփ. 27.11.06 ՀՕ-227-Ն, լրաց.17.11.17 ՀՕ-215-Ն, խմբ. 25.10.23 ՀՕ-343-Ն, լրաց. 05.12.24 ՀՕ-478-Ն)