Հոդված 237. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության սանիտարական հսկողությունն իրականացնող բժշկական ծառայությունները
Հոդված 237. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության սանիտարական հսկողությունն իրականացնող բժշկական ծառայությունները
(վերնագիրը փոփ. 07.02.12 ՀՕ-2-Ն)
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության սանիտարական հսկողություն իրականացնող բժշկական ծառայությունները քննում են սույն օրենսգրքի 42 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ (այդ թվում մթնոլորտային օդի պահպանության սանիտարահիգիենիկ կանոնների և նորմերի խախտման վերաբերյալ) գործերը:
Սույն հոդվածի առաջին մասում թվարկած մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և պաշտոնատար անձանց նկատմամբ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինվորական ավանների և ուսումնական կենտրոնների տարածքում գտնվող օբյեկտներում և Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչությանը ենթակա օբյեկտներում սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնները, հանրային առողջապահական նորմատիվները խախտելու համար` համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության գլխավոր համաճարակաբանը և նրա տեղակալը` տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև հարյուր քսան տոկոսի չափով. Հայաստանի Հանրապետության ոստիկանության սանիտարահակահամաճարակաբանական կայանի պետը` տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև լրիվ չափը. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության համապատասխան ծառայությունների պետերը` տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև լրիվ չափը:
(237-րդ հոդվածը խմբ. 14.06.94 ՀՕ-105, փոփ. 07.02.12 ՀՕ-2-Ն, լրաց. 05.12.24 ՀՕ-478-Ն)