ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 7 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ, ՇՐՋԱԿԱ ԲՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ, ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 84. Ավտոմոտոտրանսպորտային և այլ փոխադրամիջոցները շահագործելը դրանց արտանետումներում աղտոտող նյութերի պարունակության նորմատիվների գերազանցումով
Հոդված 84. Ավտոմոտոտրանսպորտային և այլ փոխադրամիջոցները շահագործելը դրանց արտանետումներում աղտոտող նյութերի պարունակության նորմատիվների գերազանցումով
Քաղաքացիների կողմից ավտոմոտոտրանսպորտային և այլ փոխադրամիջոցներն ու կայանքները շահագործելը, որոնց արտանետումներում աղտոտող նյութերի պարունակությունը, ինչպես նաև աշխատանքի ժամանակ դրանց առաջացրած աղմուկի մակարդակը գերազանցում են սահմանված նորմատիվները`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
(84-րդ հոդվածը փոփ. 02.09.93 ՀՕ-79, 06.11.02 ՀՕ-459-Ն, 11.12.02 ՀՕ-495-Ն)