ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 9 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ: ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ-ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ
Հոդված 109.2. Հողում և բուսական ծագում ունեցող մթերքներում պեստիցիդների և ագրոքիմիկատների թույլատրելի մնացորդային առավելագույն քանակները գերազանցելը
Հոդված 109.2. Հողում և բուսական ծագում ունեցող մթերքներում պեստիցիդների և ագրոքիմիկատների թույլատրելի մնացորդային առավելագույն քանակները գերազանցելը
(վերնագիրը փոփ. 25.10.23 ՀՕ-343-Ն)
Հողում և բուսական ծագում ունեցող մթերքներում պեստիցիդների և ագրոքիմիկատների թույլատրելի մնացորդային առավելագույն քանակները գերազանցելը`
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկի չափով:
(109.2-րդ հոդվածը լրաց. 09.11.06 ՀՕ-173-Ն, փոփ. 25.10.23 ՀՕ-343-Ն)