Հոդված 131.1. Անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկությանը ներկայացվող պահանջները խախտելը
Հոդված 131.1. Անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկությանը ներկայացվող պահանջները խախտելը
1. Անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկությանը ներկայացվող պահանջները (կանոնները) խախտելը, բացառությամբ սույն հոդվածի 2-5-րդ մասերով նախատեսված դեպքերի՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
2. Ապրանքների առաքում իրականացնող անձանց կողմից անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցն օգտագործելն առանց սաղավարտի կամ չկոճկված սաղավարտով՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով:
3. Անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցները վարձակալությամբ տրամադրելու գործառույթ իրականացնող կազմակերպությունների (անձանց) և ֆիզիկական անձանց կողմից «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24.4-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված պահանջը խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում կազմակերպությունների (անձանց) նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանիննապատիկի չափով, իսկ ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
4. Անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցով ուղևոր կամ բեռ տեղափոխելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
5. Անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցով այլ անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոց կամ միջոցներ տեղափոխելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում կազմակերպությունների (անձանց) նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանիննապատիկի չափով, իսկ ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
(131.1-ին հոդվածը լրաց. 02.10.24 ՀՕ-362-Ն)