Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-01-01-ից մինչև 2026-01-01։Բացել գործող տեքստը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 12 · ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ՏՆԱՅՆԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՀԵՍՏՆԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 169.32. ․ Ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների պահպանում իրականացնող կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևի հաշվետվությունները սահմանված ժամկետներում և կարգով չներկայացնելը

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 169.32․ Ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների պահպանում իրականացնող կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևի հաշվետվությունները սահմանված ժամկետներում և կարգով չներկայացնելը

1. Ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ներառված ապրանքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևի հաշվետվությունները ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների պահպանում իրականացնող կազմակերպությունների կողմից նյութական պահուստի պահպանման և սպասարկման ոլորտի լիազոր մարմին սահմանված ժամկետներում և կարգով չներկայացնելը կազմակերպությունների համար՝

առաջացնում է նախազգուշացում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված նախազգուշացումից հետո՝ հինգ օրվա ընթացքում, հաշվետվությունները չներկայացնելը՝

առաջացնում է տուգանք՝

1) կազմակերպությունների (բացառությամբ ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղեր կամ բժշկական արտադրատեսակ ներմուծող և կուտակման ու պահպանման պարտավորություն ունեցող կազմակերպությունների) համար՝ ազգային վիճակագրական համակարգի գլխավոր պետական մարմնի հրապարակած ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների ներմուծման տարվա միջին գնով հաշվարկված, կազմակերպությունների կողմից կուտակման և պահպանման ենթակա ռազմավարական պաշարների պահուստում ներառվող ապրանքների արժեքի 10 տոկոսի չափով.

2) ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղեր կամ բժշկական արտադրատեսակ ներմուծող և կուտակման ու պահպանման պարտավորություն ունեցող կազմակերպությունների համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը մեկ տարվա ընթացքում կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ կատարելը՝

առաջացնում է տուգանք՝

1) կազմակերպությունների (բացառությամբ ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղեր կամ բժշկական արտադրատեսակ ներմուծող և կուտակման ու պահպանման պարտավորություն ունեցող կազմակերպությունների) համար՝ ազգային վիճակագրական համակարգի գլխավոր պետական մարմնի հրապարակած ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների ներմուծման տարվա միջին գնով հաշվարկված, կազմակերպությունների կողմից կուտակման և պահպանման ենթակա ռազմավարական պաշարների պահուստում ներառվող ապրանքների արժեքի 20 տոկոսի չափով.

2) ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղեր կամ բժշկական արտադրատեսակ ներմուծող և կուտակման ու պահպանման պարտավորություն ունեցող կազմակերպությունների համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով:

(169.32-րդ հոդվածը լրաց. 14.11.23 ՀՕ-350-Ն)

(14.11.23 ՀՕ-350-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։